Քիչ առաջ Հանրապետական մարզադաշտում ավարտվեց Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Փյունիկ» - «Մոլդե» պատասխան հանդիպումը:

Չնայած Հայաստանի չեմպիոնն այս խաղում հաղթեց 1:0 հաշվով՝ Զավեն Բադոյանի՝ 75-րդ րոպեին խփած գնդակի շնորհիվ, սակայն ընդհանուր հաշվով 5:1 զիջեց մրցակցին և դուրս մնաց հետագա պայքարից:

Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.

«Փյունիկ». 22.Անատոլի Այվազով, 3. Վարազդատ Հարոյան, 8.Գագիկ Պողոսյան, 15.Արթուր Յուսպաշյան, 17.Զավեն Բադոյան, 20.Լևոն Հայրապետյան, 23.Ռումյան Հովսեփյան, 25.Ջոն Ջերեմիա, 33.Տարոն Ոսկանյան, 30.Վարդգես Սաթումյան:

«Մոլդե». 26.Անդրեաս Լինդե, 4.Ռուբեն Լունան Գաբրիելսեն, 5.Ջունա Տոիվիո, 9.Մատիաս Մոստրոմ, 11.Օլա Կամարա, 15.Էգիլ Պեր Ֆլո, 16.Էտզազ Հուսեյն, 19.Էրիկ Հեստադ, 24.Ամին Էլյունուսի, 25.Վեգարդ Ֆորեն, 32.Սանդեր Սվենդսեն:

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը 0:5 հաշվով զիջել էր մրցակցին՝ ողջ խաղի ընթացքում չկարողանալով գոնե մեկ հարված կատարել Խորվաթի պաշտպանած դարպասին: