Հայաստանի աղջիկների պատանեկան հավաքականը շարունակում է ելունթները Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ հայ բասկետբոլիստուհիներն այսօր 2-րդ հաղթանակն են տոնել՝  55:33 հաշվով հաղթելով Ուելսի ընտրանուն:

Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի Մ16 հավաքականը 63:23 հաշվով հաղթել էր Ջիբրալթարի ընտրանուն: