Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի նորեկ Դուգլաս Կոստայի դեբյուտի  մասին.

«Մենք գոհ ենք Դուգլասի առաջին հանդիպումներից: Նա հաջող անցկացրեց 2 խաղերը: Թիմի համար կարևոր է նրա՝ մեկը մեկի դեմ խաղալու կարողությունը:

Դուգլասն ի զորու է խաղալ և՛ ձախ, և՛ աջ եզրերում: Մենք այսպիսի ուժեղ և համարձակ հարձակվողի կարիք ունեինք: 

Ես ուրախ եմ, որովհետև առաջ մարդիկ հարցնում էին. «Ո՞վ է Դուգլաս Կոստան»: Այժմ բոլորը համոզվեցին, որ նա որակյալ ֆուտբոլիստ է»,– ասել է Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ «Շախտյորի» նախկին հարձակվող Դուգլաս Կոստան մյունխենյան ակումբ է տեղափոխվել 30 մլն եվրոյով: