Ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալն անձամբ է որոշելու, թե որտեղ կշարունակի կարիերան շվեդ ֆուտբոլիստը.

«Արդյոք կմնա՞մ ես «ՊՍԺ»-ում: Իմ ապագան գործակալիս՝ Մինո Ռայոլայի ձեռքերում է»,- Զլատանի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել Իբրահիմովիչի՝ հնարավոր տեղափոխության մասին «Միլան»:

Իսկ ժուռնալիստ Ալֆրեդ Պեդուլլայի հաղորդմամբ՝ հարձակվողն Իտալիա կգա օգոստոսին՝ Ֆրանսիայի Սուպերգավաթից հետո:

Հավելենք, որ Իբրահիմովիչը հանդես է գալիս «ՊՍԺ»-ում 2012 թվականից:

Այս ժամանակահատվածում նա հասցրել է 3 անգամ հաղթել Ֆրանսիայի առաջնությունում, 2-ական անգամ նվաճել Ֆրանսիայի, Լիգայի Գավաթները, և երկրի Սուպերգավաթը: