Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հերքել է թիմի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսի՝ այլ ակումբ տեղափոխվելու մասին լուրերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրվում են «Չելսին», «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Վերջինս պատրաստ է կիսապաշտպանի համար առաջարկել 30 մլն եվրո և ավելի բարձր աշխատավարձ, քան «Չելսին»:

«Մենք ոչ մի ֆուտբոլիստի վերաբերյալ առաջարկ չենք ստացել, այդ թվում՝ Պեդրոյի:

Միայ կարող եմ կրկնել այն, ինչ արդեն Լուիս Էնրիկեն է ասել. եթե ինչ-որ մեկն ուզում է ձեռք բերել մեր ֆուտբոլիստներին, պետք է փոխհատուցի նաև պայմանագրում նշված գումարը:

Առայժմ ոչ ոք ոչ մի առաջարկ չի արել, այնպես որ, մենք հանգիստ ենք»,– ասել է Բարտոմեուն: