«Հանրապետական» մարզադաշտում քիչ առաջ ավարտվեց Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ալաշկերտ» - «Կայրաթ» պատասխան հանդիպումը:

Պատասխան խաղում «Ալաշկերտը» 2:1 հաշվով հաղթեց, բայց ընդհանուր հաշվում զիջեց մրցակցին և լքեց հետագա պայքարը:

Գոլերը.

Արարատ Առաքելյան (28), Արաուժո Դոս Սանթոս (90+3) - Գոու (45+2):

Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.

«Ալաշկերտ» - . Գևորգ Կասպարով, 2, Ֆոֆանա Սեկու, 3, Արաուժո դոս Սանթոս, 5. Կարեն Մուրադյան, 6. Արարատ Առաքելյան, 10. Խորեն Վերանյան, 14. Արամ Բարեղամյան, 17. Սերգեյ Ուսենյա, 19. Վահագն Մինասյան, 21. Արտակ Գրիգորյան, 22. Նորայր Գյոզալյան

«Կայրաթ» - 1. Վլադիմիր Պլոտնիկով, 4. Սուարես Բրունո Գաբրիել, 6. Զարկո Մարկովիչ, 9. Բաուրժան Իսլամխան, 10. Իսաել դա Սիլվա, 11. Ժերար Գոու, 13. Յերմակ Կուանտաև, 15. Օրտեգա Ռիերա, 19. Ստանիսլավ Լունին, 20. Իսլամբեկ Գուատ, 44. Անատոլի Տիմոշչուկ:

Հիշեցնենք, որ մրցակցի հարկի տակ «Ալաշկերտը» պարտվել էր 3:0 հաշվով: