Լոնդոնի «Արսենալը» համաձայնության է հասել թիմի հարձակվող Օլիվիե Ժիրուի հետ՝ նոր պայմանագրի վերաբերյալ։

Guardian-ի փոխանցմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստը դեռ կմնա «Արսենալում»՝  մինչև 2018 թվականը:

Հավելենք, որ «Արսենալի» ուշադրության կենտրոնում են նաև «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, սակայն Արսեն Վենգերը նախապատվությունը տալիս է Ժիրուին։

Անգլիայի անցած առաջնությունում հարձակվողն անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ: