Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Անդրիանոն ցանկանում է կարիերան շարունակել իտալական «Ռոմայում»:

Ֆուտբոլիստի գործակալ Պաուլո Աֆոնսոյի խոսքով՝  Ադրիանոն իտալական ակումբից շահավետ առաջարկ է ստացել և մտածում է փոփոխության մասին.

«Սա լավ առիթ է՝ նոր մարտահրավեր ընդունելու և ուրիշ ակումբում ուժերը փորձելու համար: Նշեմ նաև, որ Ադրիանոյի և «Բարսելոնայի» խաղացողների հարաբերությունները փոխադարձաբար լավ են»,- գործակալի խոսքերը  մեջբերում է Sport-ը: