Դորտմունդի «Բորուսիան» և Թուրինի «Յուվենտուսը»  երեկ ընկերական խաղ են անցկացրել Շվեցարիայի «Սեն Գալեն» ակումբի ստադիոնում:

Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ «Բորուսիայի» հաղթանակով:

Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է հանդիպման առաջին խաղակեսին՝ 2-րդին տեղը զիջելով Սինձի Կագավային:

Խաղադաշտում հայ կիսապաշտպանը 7-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավելու հիասքանչ հնարավորություն է ունեցել, սակայն  Ջանլուիջի Բուֆֆոնն իր տեղում է եղել և վերահսկել է իրավիճակը:

Գոլային փոխանցման հեղինակ Մխիթարյանին հաջողվել է դառնալ. 40-րդ րոպեին Պյեր Էմերիկ Օբամեյանգը, ստանալով Մխիթարյանի փոխանցումը, բացել է խաղի հաշիվը:

2-րդ գոլի հեղինակը դարձել է Մարկո Ռոյսը՝ 64-րդ րոպեին:

Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.

«Բորուսիա». Բյուրկի, Պիշչեկ, Հյումելս, Սոկրատիս, Շմելցեր, Վեիգլ, Գյունդոգան, Կամպ, Ռոյս, Մխիթարյան, Օբամեյանգ:

«Յուվենտուս». Բուֆոն, Բարցալի, Էվրա, Բոնուչի, Կասերես, Մարկիզիո, Պոգբա, Տելյո, Մանջուկիչ, Մորատա, Դիբալա: