Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Անդորրայում կայացած Եվրոպայի մինչեւ 16 տարեկան աղջիկների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանը գրավեց 2-րդ հորիզոնականը:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ բացի արծաթե մեդալներից, Հայաստանն արժանացավ նաև «Արդար խաղի» մրցանակին:

Մրցանակը ՖԻԲԱ-ի կողմից ստացավ ՀԲՖ փոխնախագահ, պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը:

«Շատ հաճելի է, որ Հայաստանը նման մրցանակի արժանացավ: Մենք միշտ էլ մեծ հարգանքով ենք մոտենում մեր մրցակիցներին՝ անկախ նրանից, թե ինչպես է ընթանում հանդիպումը: «Արդար խաղի» մրցանակը պարտավորեցնում է, որ հետագայում էլ բարձր պահենք մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզներում»,- նշել է Վահագն Հարությունյանը: