«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ ակումբը չի փորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին.

«Նա, իհարկե, կարող է վերադառնալ, բայց չեմ կարծում, որ դա հնարավոր է:

Իհարկե, երկրպագուներին դուր կգար, բայց դա անհնար է: Այդպպիսի տրանսֆերը չի տեղավորվում այն գումարի մեջ, որ ակումբը պատրաստ է ծախսել տրանսֆերային շուկայում»,– վան Գալի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը: