International Champions Cup 2015-ի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է իտալական «Ինտերին»:

Հանդիպումը, որն անցկացվել է Չինաստանի Գուանչժոու քաղաքում, ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ սերուցքայինների:

Գոլերը.

Հեսե (29), Ռաֆայել Վարան (56), Խամես Ռոդրիգես (88):

Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.

Հավելենք, որ «Արքայական ակումբը» հաջորդ հանդիպումը կանցկացնի  «Միլանի» հետ, որը նույնպես անցյալ շաբաթ առավելության էր հասել «Ինտերի» նկատմամբ՝ 1:0 հաշվով: