Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կարող է մենամարտել պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին և կիսածանր քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 50-ամյա ամերիկացի Բեռնարդ Հոփկինսի հետ:

Boxingscene-i հաղորդմամբ՝ վերջինս սկսել է մտածել  WBO վարկածով աշխարհի չեմպիոն դառնալու ուղղությամբ.

«Ես դեռ չեմ ավարտել կարիերաս և բանակցում եմ՝  WBO վարկածով չեմպիոնի հետ մենամարտելու համար։ Ես արդեն 50 տարեկան եմ և ակնկալում եմ  իմ սերնդի շատ մարզասերների աջակցությունը։ WBO-ի նախագահ Պակո Վալկարսելը այդ մենամարտը դիտարժան է համարում»,- ասել է բռնցքամարտիկը:

Հիշեցնենք, որ սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը Արթուր Աբրահամն է, ով վերջերս պաշտպանեց տիտղոսը՝ Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում։