Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն արտահայտվել է International Champions Cup-ի շրջանակներում «Չելսիի» հետ հանդիպումից հետո.

«Սերխի Ռոբերտոն հանգիստ կարող է տարբեր դիրքերում հանդես գալ: Այսօր նա  կրկին ապացուցեց, որ կարող է խաղալ որպես աջ պաշտպան:

Դուգլասի վնասվածքը մեզ շատ է վշտացնում: Կարո՞ղ է դա որևէ ազդեցություն ունենալ Ադրիանոյի ճակատագրի վրա: Ինչպես արդեն ասել ենք, ֆուտբոլիստները կարող են լքել թիմը միայն այն դեպքում, եթե փոխհատուցման արժեքը վճարվի:

Մեր բրազիլացիները կմիանան մեզ, երբ վերադառնանք Բարսելոնա»,– Էնրիկեի խոսքերը մեջբերում է Barcastuff-ը: