Հայաստանի հավաքական թիմերի մարզական կենտրոնում անցկացվել է գեղարվեստական մարմնամարզության ՀՀ թիմային և անհատական առաջնությունը, որին մասնակցել են 55 մարզուհիներ՝ Երևանի վարչական շրջաններից, Կապան և Գյումրի քաղաքներից:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ թիմային պայքարում հաղթող է ճանաչվել Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը, 2-րդ տեղն է զբաղեցրել Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի թիմը:

Անհատական պայքարի ամփոփիչ արդյունքներով հաղթել են.

Սպորտի վարպետի ծրագրով՝

1-ին տեղ – Լիլիթ Հարությունյան (Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան):

2-րդ տեղ - Միլենա Հովհաննիսյան (Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աննա Աբրահամյան):

3-րդ տեղ – Ռիմա Հովհաննիսյան և Սոնա Հարությունյան (Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աննա Աբրահամյան):

Սպորտի վարպետի թեկնածուի ծրագրով՝

1-ին տեղ – Ռոզա Ադամյան և Լիլի Հակոբջանյան (Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչներ՝ Աննա Այվազյան և Աննա Աբրահամյան):

2-րդ տեղ- Լիդիա Նազարյան (Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աննա Այվազյան):

3-րդ տեղ- Էմմա Պետրոսյան (Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աննա Այվազյան):