Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսի հետ՝ անհատական պայմանագրի պայմանների շուրջ:

Sport.es-ի փոխանցմամբ՝ անգլիական ակումբ տեղափոխվելու դեպքում 28-ամյա իսպանացին ավելի շատ գումար կվաստակի, քան կատալոնականում:

Նշվում է, որ «կարմիր սատանաներն» արդեն Պեդրոյին ձեռք բերելու համար 25 մլն եվրոյանոց առաջարկ են արել այն դեպքում, երբ «Բարսելենան» մտադիր է ֆուտբոլիստի վաճառքից ստանալ 30 մլն եվրոյից ոչ պակաս:

Բանակցությունները կշարունակվեն այս շաբաթ: