Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Միլանի «Ինտերի» և Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Շաքիրին հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» ուշադրության կենտրոնում:

Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ գերմանական ակումբը դեռ միայն ինֆորմացիա է խնդրել 23-ամյա պաշտպանի վերաբերյալ, սակայն ավելի ուշ կարող է պաշտոնական առաջարկ անել:

Հատկանշական է, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ շվեյցարացի ֆուտբոլիստը «Շալկեի» հետ համաձայնության է եկել պայմանագրի կետերի շուրջ, իսկ տրանսֆերի արժեքը պետք է կազմեր 14 մլն եվրո: