Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է հաջորդ մրցաշրջանի ավագների նշանակման մասին:

Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հաջորդ մրցաշրջանում թիմի ավագի դերը կկատարեն Անդրես Ինյեստան, Լեոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսը և Խավիեր Մասկերանոն:

Նախորդ մրցաշրջանում ավագը Չավին էր, ով, ինչպես հիշում եք, ոչ վաղ անցյալում տեղափոխվեց «Ալ-Սադ»:

Նշվում է, որ ավագներին ընտրել են թիմի ֆուտբոլիստները: