«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարիերան կշարունակի «ՊՍԺ»-ում, այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:

Արրգենտինացի ֆուտբոլիստի համաձայնագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսվում է մինչև 2019 թվականի ամառը:

Տրանսֆերի արժեքը չի նշվում, սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ այն կազմելու է 63 մլն եվրո:

Նոր թիմում դի Մարիան հանդես կգա 11 համարի մարզաշապիկով: