Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 56 կգ քաշային Արամ Ավագյանը 1/4 եզրափակչում 3:0 հաշվով հաղթանակ է տոնել ռումինացի Նիկոլայ Անդրեիանայի նկատմամբ և դուրս գալով կիսաեզրափակիչ առնվազն ապահովել է բրոնզե մեդալը, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:

Բացի այդ, հայ բռնցքամարտիկը նվաճել է նաև Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր, որտեղ արդեն նժարին լինելու է ոչ միայն աշխարհի առաջնության մեդալ այլ նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Վաղը Արամ Ավագյանը կփորձի նվաճել եզրափակչի ուղեգիր: Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը անգլիացի Աշֆաք Քաիսն է: