Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողներ Լեոնել Մեսսին և Լուիս Սուարեսը, ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանո Ռոնալդուն կպայքարեն Եվրոպայի 2014-15թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար։

ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրների պրոֆեսիոնալ լրագրողների կողմից կազմվել է տասնյակ, որի առաջին երեք ֆուտբոլիստները պայքարելու են լավագույնի կոչման համար:

Հավելենք, որ լավագույնի անունը հայտնի կդառնա օգոստոսի 27-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ: