Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականին միակ բրոնզե մեդալը բերեց 56 կգ քաշային Արամ Ավագյանը: 

Բացի այդ, Հայաստանի թիմը նվաճեց հոկտեմբերին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք աշխարհի առաջնության երկու ուղեգիր, որոնք ապահովեցին Արամ Ավագյանը և 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը: