Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում ավարտվել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի վեց անդամներին հաջողվեց նվաճել միայն մեկ բրոնզե մեդալ՝

հունահռոմեականների մրցաշարում, գերծանր քաշային կարգում 3-րդ տեղը գրաված Էդգար Խաչատրյանի շնորհիվ:

Հայաստանը ներկայացնող ըմբիշներից նաև 50 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը պայքարեց բրոնզե մեդալի համար, սակայն տանուլ տվեց վճռորոշ գոտեմարտը: