Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի պատասխան խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպին՝ կապված «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեի հետ:

Ծաղրանկարում Պիկեն բղավում է եզրային մրցավարի վրա, իսկ Մեսսին և Շակիրան փորձում են ետ պահել նրան անհեթեթ քայլից:

Հիշեցնենք, որ «Ատլետիկի» հետ  խաղի 55-րդ րոպեին իսպանացին բղավել է եզրային մրցավարի վրա՝ պահանջելով, որ մրցակցի ֆուտբոլիստը խաղից դուրս վիճակում համարվի, ինչից անմիջապես հետո կարմիր քարտի է արժանացել և հեռացվել խաղադաշտից: 

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի սահմանած տույժով ֆուտբոլիստին սպառնում է որակազրկում՝ 4-12 խաղով: