Լոնդոնի «Չելսին» պայմանավորվածության է եկել «Բարսելոնայի» հետ՝ եզրային հարձակվող Պեդրոյի տրանսֆերի շուրջ:

Marca-ի փոխանցմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստը լոնդոնցիներին 28 միլիոն եվրո կարժենա, որին կարող է գումարվել ևս 2 միլիոն հավելավճար:

«Բարսելոնայի» ֆուտբոլիստին արդեն մեկնել է Լոնդոն՝ բուժզզննում անցնելու:

Հաղորդվում է նաև, որ որ «Մանչեսթեր Յուանյթեդը» Պեդրոյի համար առաջարկել է 25 միլիոն եվրո (5 մլն բոնուս), սակայն կատալոնական ակումբը նախընտրել է «Չելսիի» առաջարկը: