Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը պաշտոնապես ներկայացվել է որպես Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ:

Անգլիական ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝  իսպանացու տրանսֆերը կազմել է 30 միլիոն եվրո՝ գումարած ևս 3 միլիոն եվրո՝ բոնուսների տեսքով:

Հավելենք, որ 28-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի նախորդ առաջնությունում 35 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 6 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: