ՖԻԴԵ-ի կողմից հրապարակվել է 1-ին շրջանում մրցող զույգերի ցանկը: Սեպտեմբերի 10-ին Բաքվում կմեկնարկի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Լևոն Արոնյանը մեկնարկային տուրում կմրցի Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Մայքլ Վեդենկելերի հետ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ Նիկիտա Վիտիուգովի (Ռուսաստան): Գամրիել Սարգսյանի մրցակիցը կլինի Մաթեուս Բարտելը: