Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Պեդրոն խոսել է իր՝ «Չելսի» տեղափոխության մասին.

«Այստեղ գտնվելը պարզապես հրաշալի է: Մոուրինյոն այստեղ տեղափոխվելուս հիմնական պատճառներից մեկն է: Նա մի քանի անգամ կանչել է ինձ՝ ասելով, որ իրեն պետք եմ՝ թիմն առավել ուժեղացնելու համար:

Յուրաքանչյուր թիմում, որի հետ աշխատել է, նա բազմաթիվ տիտղոսների է արժանացել:

Անհամբեր սպասում եմ նրա ղեկավարությամբ աշխատելուն և հույս ունեմ, որ միասին մենք ավելի շատ տիտղոսներ կնվաճենք»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը: