Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը Մինսկում է և այսօր սկսել է ելույթները Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում:

Այս փուլի առաջին խաղում մեր հավաքականի մրցակիցը Լատվիայի ընտրանին էր:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ Հայաստանը 13:15 հաշվով զիջել է մրցակցին:

2-րդ խաղում մեր հավաքականը հանդիպեց Բելգիայի ընտրանուն: Այս խաղում նույնպես տանուլ տվեցինք՝ արդեն 18:21 հաշվով: