Հայաստանի ֆուտբոլի առաջնության Բարձրագույն խմբի 4-րդ տուրում «Ալաշկերտը» «Նաիրի» մարզադաշտում հյուրընկալել էր «Ուլիսին»:

Հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով՝ տանտերերի հաղթանակով:

Գոլերը.

Միհրան Մանասյան (54), Արամ Լոռեցյան (72), Հեբեր Արաուխո (77), Արտակ Գրիգորյան (86):

Հավելենք, որ սա «Ալաշկերտի» 2-րդ հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում, իսկ «Ուլիսի»՝ 4-րդ պարտությունը: