Կատալոնական «Բարսելոնան» հաղրոդել է այն ֆուտբոլսիտների բուժզննության արդյունքները, ովքեր վնասվածքներ էին ստացել Իսպանիայի մեկնարկային տուրում Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղում (1:0):

Աջ պաշտպան Դանիել Ալվեսը ազդրի մկանային վնասվածք է ստացել: Բրազիլացու ապաքինման ժամկետների մասին ոչինչ չի հաղորդվում:

Իսկ կիսապաշտպան Սերխի Բուսկետսը կարողացել է խուսափել լուրջ վնասվածքից: Իսպանացին թեթևակի վնասել է աջ կոճը: