ֆորմուլա 1-ի նախկին ավտոարշավորդ Ջասթին Ուիլսոնը, ով ներկայումս հանդես է գալիս IndyCar-ում, վթարի է ենթարկվել:

BBC-ի փոխանցմամբ՝  37-ամյա բրիտանացի ավտոարշավորդի բոլիդին ետևից բախվել է ամերիկացի Սեյջ Քարամի բոլիդը, ինչի արդյունքում Ուիլսոնը կորցրել է կառավարումը:

Ավտոարշավորդին տեղափոխել են հիվանդանոց. այժմ նա կոմայի մեջ է: