«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելլին խոսել է իր՝ «Միլան» վերադառնալու մասին.

«Ուրախ եմ, որ վերադարձել եմ և չեմ համբերում՝ երբ եմ սկսելու մարզումները: Ես լավ մարզավիճակում եմ, մարզվել եմ թիմի հետ և շատ մոտիվացված եմ:

Մտածե՞լ եմ, որ երբևիցե «Միլան» կվերադառնամ: Այո՛, «Միլանը» միշտ իմ սրտում է եղել: Երբեք հույսս չեմ կորցրել, որ կվերադառնամ այստեղ:

Ես հիմա պետք է մտածեմ միայն այս մրցաշրջանում լավ խաղալու մասին, իսկ կարիերաս ավարտելու մասին դեռ շուտ է խոսել:

Հիշեցնենք, որ «դևերը» մեկ տարով վարձակալում են իտալացուն, սակայն պայմանները դեռ հստակեցված չեն: