ֆորմուլա 1-ի նախկին ավտոարշավորդ Ջասթին Ուիլսոնը, ով վթարի էր ենթարկվել Փենսիլվանիայում (ԱՄՆ) IndyCar-ի ավտոարշավի ժամանակ, մահացել է:

USA Today-ի փոխանցմամբ՝ ավտոարշավորդը դոնոր է դարձել 6 մարդու համար:

Հիշեցնենք, որ 37-ամյա բրիտանացի ավտոարշավորդի բոլիդին ետևից բախվել էր ամերիկացի Սեյջ Քարամի բոլիդը, ինչի արդյունքում Ուիլսոնը կորցրել էր կառավարումը: 

Ավտոարշավորդին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նա մահացել էր՝ այդպես էլ չարթնանալով կոմայից: