Մոնակոյում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո տեղի ունեցավ Եվրոպայի՝ նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը:

Լավագույնը ճանաչվեց կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հարձակվող Լիոնել Մեսին։

Արգենտինացին, այդպիսով, առաջ անցավ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից և «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսից։