Քենիացի նիզականետորդ Ջուլիուս Յեգոն դեռ 4 տարի առաջ մարզիչ չուներ և նիզակ նետելու տեխնիկան ուսումնասիրում էր YouTube-ի տեսանյութերի միջոցով:

Իսկ այսօր Պեկինում անցկացվող թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության նիզակի նետման մրցաշարում նա ոսկե մեդալ է նվաճել (92.72 մետր):

Հատկանշական է, որ Յեգոն առաջին քենիացին է, ով աշխարհի չեմպիոն է դառնում նիզակի նետման մրցաշարում: