ՖԻԲԱ-Եվրոպան հրապարակել է 3x3 բասկետբոլի մինչեւ 18 տարեկանների վարկանշային աղյուսակը:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ Արեգ Վաթյանի գլխավորած ընտրանին այս տարի կարողացավ հաջող հանդես գալ ընտրական փուլում և դուրս եկավ եզրափակիչ փուլ, որը կայացավ օգոստոսի 21-ից 23-ը, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: