Անգլիայի առաջնության 4-րդ տուրի մեկնարկային խաղում հանդիպեցին «Նյուքասլն» ու «Արսենալը»:

Լոնդոնյան ակումբը մրցակցի հարկի տակ կարողացավ հաղթել նվազագույն հաշվով՝ Ֆաբրիցիո Կոլոչինիի ինքնագոլի (52)  շնորհիվ:

16-րդ րոպեին տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստով. խաղից հեռացվեց Սերբիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը: