Հայաստանի ֆուտբոլի առաջնության Բարձրագույն խմբի 5-րդ տուրում ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հանդիպեցին «Արարատն» ու «Ալաշկերտը»:

Հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով՝ «Ալաշկերտի» կամային հաղթանակով:

Գոլերը. 

Զավեն Բուլուտ (36) - Միհրան Մանասյան (41), Հեբեր Արաուխո (50)

Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով. 

«Արարատ». 22.Գևորգ Պրազյան, 3.Ջուլիանո Հիմենես, 5.Նորայր Գրիգորյան, 4.Սուլեյման Կոնե, 2.Վահե Մարտիրոսյան, 11.Բրայան դե լա Ֆուենտե, 20.Զավեն Բուլուտ, 18.Գորիկ Խաչատրյան, 21.Բենիկ Հովհաննիսյան, 7.Ալեքսանդր Ռակիչ, 15.Ումարու Կաինա:

«Ալաշկերտ». 1.Գևորգ Կասպարով, 6.Արարատ Առաքելյան, 2.Ֆոֆանա Սեկու, 19.Վահագն Մինասյան, 15.Արտակ Եդիգարյան, 20.Դուշկո Դուկիչ, 21.Արտակ Գրիգորյան, 18.Արամ Լոռեցյան, 10.Խորեն Վերանյան, 7.Միհրան Մանասյան, 9.Հեբեր Արաուխո:

Հավելենք, որ այս հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտը» բարձրացավ մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական: