Ֆուտբոլի Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հեռացվել է թիմից:

Այդ որոշումը կայացրել է գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին, քանի որ մարզումային հավաքի ժամանակ Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստը գիշերը կազինո է գնացել: 

El Mercurio-ի փոխանցմամբ՝ Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ  ֆուտբոլիստի հեռացման պատճառներն անձնական են։

Ամեն դեպքում, Վիդալը բաց կթողնի Պարագվայի հավաքականի հետ ընկերական հանդիպումը, որը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ Սանտյագոյում։