Լաս Վեգասում այսօր մեկնարկել է Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Հայ մարզիկներից առաջինը մրցագորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները:

Խաղային առաջին օրն իրենց ելույթներն արդեն ավարտել են  66 կգ քաշային Միհրան Հարությունյանը և Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ):

Միհրան Հարությունյանը տարավ իր առաջին հաղթանակը՝ նվաճելով 1/8 եզրափակչի ուղեգիր, իսկ Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովին:

Այսօր  պսյքարը կսկսի նաև 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: