Եվրոպական ակումբներիի ասոցիացիան «Բարսելոնան» ճանչել է տարվա լավագույն ֆուտբոլային ակումբ:

Ընտրվել է հենց «Բարսելոնան»՝ 2014-15 մրցաշրջանում Իսպանիայի և միջազգային մակարդակում հաջող հանդես գալու համար:

Նախորդ մրցաշրջանում կատալոնացիները նվաճել են Իսպանիայի գավաթը, հաղթել են Իսպանիայի և Չեմպիոնների լիգայի առաջնություններում::

Կապտանռնագույններին մրցանակը հանձնել է ECA -ի ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումեննիգեն:

Հավելենք, որ առաջին մրցանակը ECA -ի կողմից «Բարսելոնան» ստացել էր 2011 թվականին: Կատալոնական ակումբն առաջինն է, որ ստանում է այս մրցանակը մեկից ավելի անգամ: