ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում շարունակվում է Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Խաղային 2-րդ օրը մրցագորոգ դուրս եկան հունահռոմեական ոճի ևս 4 ըմբիշներ.

59 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը որակավորման փուլում 8:2 հաշվով առավելության հասավ մոլդովացի Վիկտոր Չոբանուի նկատմամբ, սակայն 1/16 եզրափակչում 8:3 հաշվով զիջեց Ուզբեկստանը ներկայացնող Էլմուրատ Տասմուրադովին:

71 կգ քաշային կարգում մեր երկրիը ներկայացրեց Վարշամ Բորանյանը, ով որակավորման փուլում 5:1 հաշվով հաղթեց կորեացի Յոնգոն Լիին, սակայն 1/16 եզրափակչում կրկին զիջեց մրցակցին՝ կիրգիզ Կայրաթբեկ Տուգոլբաևին՝ 0:5:

80 կգ քաշային կարգում Էդգար Սարգսյանը հաղթահարեց որակավորման փուլի արգելքը՝ 8:5 հաշվով հաղթելով Ավստրիան ներկայացնող Մայքլ Վագներին, սական 1/8 եզրափակչում կրկին բախտը չժպտաց. մեր մարզիկը 7:2 հաշվով պարտվեց ռուս Եվգենի Սալաևին:

130 կգ քաշային կարգում հայազգի Էդվարդ Սողոմոնյանը, ով ներկայացնում էր Բրազիլիան, 4:2 հաշվով առավելության հասավ Հայաստանը ներկայացնող Էդգար Խաչատրյանի նկատմամբ: