Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ԱՄՆ-ի հետ ընկերական խաղում (4:1) դուբլ է ձևակերպել:

Այդպիսով, կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողը դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով կարողացել է ազգային հավաքականի կազմում 46 գոլ խփել:

Հատկանշական է, որ 46-րդ գոլը Նեյմարը հեղինակել է 67-րդ հանդիպմանը հավաքականի կազմում, մինչդեռ Արգենտինայի կազմում այդպիսի արդյունքի հասնելու համար Լեոնել Մեսսիին 98 խաղ է պետք եղել: