Լաս Վեգասում ավարտին է մոտենում հունահռոմեական Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Վերջին՝ 85 կգ քաշային կարգում, Հայաստանը ներկայարեց Մաքսիմ Մանուկյանը:

Հայ ըմբիշի մեկնարկն անհաջող ստացվեց. ռուսաստանցի Դավիթ Չակվետաձեի հետ պայքարում Մանուկյանը պարտվեց 5:3 հաշվով:

Հավելենք, որ եթե Չակվետաձեն դուրս գա եզրափակիչ, Մաքսիմ Մանուկյանը հնարավորություն կունենա պայքարելու բրոնզե մեդալի համար:

Իսկ առայժմ միակ մեդալը մեր թիմին բերել է Արթուր Ալեքսանյանը, որը երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն: