Լաս Վեգասում շարունակվում է Ըմբշամարտի աշխարհի առաջնության ազատ ոճայինների պայքարը:

Խաղային երկրորդ օրը ելույթները կսկսեն 61, 86 և 97 կգ քաշայինները:

Յուրաքանչյուր քաշային կարգում Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ.

61 կգ քաշային կարգ -  Վոլոդյա Ֆրանգուլյան.  1/8 եզրափակչում կմրցի իսրայելցի Էմրակ Գասանովի հետ:

86 կգ քաշային կարգ -  Մուսա Մուրթազալիև. որակավորման փուլում կմրցի Ֆինլանդիան ներկայացնող Վիլե Տապանի Հեյնոյի հետ:

97 կգ քաշային կարգ - Էդգար Ենոքյան. պայքարը կսկսի 1/16 եզրափակչից՝ հարավկորեացի Յաեգանգ Կիմի հետ գոտեմարտով: