«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան երկարաձգել է պայմանագիրն անգլիական ակումբի հետ:

Մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ իսպանացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը:

«Շատ ուրախ եմ՝ այս մեծագույն ակումբի հետ նոր պայմանագրիս համար: Նախորդ մրցաշրջանն այնքան էլ հաջող չստացվեց, սակայն ամեն ինչ դեռ առջևում է»,- Դե Խեայի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ նոր պայմանագրով 24-ամյա դարպասապահը շաբաթական 275 հազար ֆունտ ստերլինգ կստանա: