Լաս Վեգասում ավարտին է մոտենում ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունը:

Խաղային վերջին օրը մրցագորգ դուրս կգան մեր հետևյալ 3 ազատ ոճային ըմբիշները.

57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը որակավորման փուլում կմրցի Թուրքիան ներկայացնող Սեզար Ակգյուլի հետ:

74 կգ քաշային կարգում  Գրիգոր Գրիգորյանը պայքարը կսկսի1/16 եզրափակչից՝ Վիլհելմ Վիլյոեն Մեյերի (ՀԱՀ) հետ գուտեմարտով:

125 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Լևան Բերիանիձեն. վերջինս 1/16 եզրափակչում կմրցի Գերմանիան ներկայացնող Նիք Մատուհինի հետ: