Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 6-րդ տուրում  այսօր տեղի ունեցան 2 հանդիպումներ:

«Ալաշկերտն» ընդունեց «Միկային» և առավելության հասավ 2:0 հաշվով՝ Միհրան Մանասյանի դուբլի շնորհիվ:

Իսկ Գյումրու «Շիրակը» հյուրընկալվեց Երևանի «Արարատին» և հաղթանակ տարավ 2:0 հաշվով.

Գոլերը.

Դավիթ Հակոբյան (16), Էդգար Մալաքյան (48):

Այս հանդիպումներից հետո «Ալաշկերտը» 14 միավոր ունի և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Միկան» 4 միավորով նախավերջինն է:

«Շիրակը» 13 միավորով երկրորդ տեղում է: