Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվել էր Մադրիդի «Ատլետիկոյին»:

Հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով՝ հյուրերի հաղթանակով:

Գոլերը.

Ֆերնանդո Տորես (51) – Նեյմար (55), Լիոնել Մեսի (77):

Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ատլետիկոն» 6 միավորով 5-րդն է: